ՈՒԵՖԱ-ն սոցցանցերում հրապարակում է արել և հարգել Գազայի հատվածում զոհված նախկին կիսապաշտպան Սուլեյման Ալ Օբեյդի հիշատակը.
«Հանգչի՛ր խաղաղությամբ, Սուլեյման Ալ Օբեյդ` «Պաղեստինցի Պելե»։
Նա մի տաղանդ էր, որը նույնիսկ ամենամռայլ ժամանակներում հույս էր տալիս անթիվ երեխաների»։
Middleeasteye-ի տվյալներով` Ալ Օբեյդը զոհվել է օգոստոսի 5-ին՝ Իսրայելի հերթական հրետակոծության ժամանակ ընտանիքի համար սնունդ հայթայթելիս։ Նա 41 տարեկան էր և կարիերայի ընթացքում խաղացել էր միայն Պաղեստինը ներկայացնող ակումբներում։
Ալ Օբեյդը Պաղեստինի ազգային հավաքականում 24 խաղում 2 գոլ էր խփել։
Farewell to Suleiman al-Obeid, the 'Palestinian Pelé'.
— UEFA (@UEFA) August 8, 2025
A talent who gave hope to countless children, even in the darkest of times. pic.twitter.com/wGSXCq2ceo

