Logo

Հանդերձարան, Ձանիոլո, ծեծկռտուք. ի՞նչ է պատահել Իտալիայում

12:22 / 27.05.2025• Ֆուտբոլ
null

«Ռոման» հայտարարել է, որ թիմի նախկին ֆուտբոլիստ, «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլո Ձանիոլոն ծեծկռտուք է հրահրել երկու ակումբների երիտասարդական թիմերի հանդիպումից հետո: Խաղից հետո իտալացին մտել է հռոմեացիների հանդերձարան և սկսել է վիրավորել թիմի ֆուտբոլիստներին: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել:

«Գայլերի» երկու երիտասարդ ֆուտբոլիստ մարմնական վնասվածքներ են ստացել:

25-ամյա ֆուտբոլիստն այլ կարծիքի է միջադեպի վերաբերյալ.

«Խաղից հետո մտա «Ֆիորենտինայի» հանդերձարան և շնորհավորեցի մեր երիտասարդական թիմին հաղթանակի կապակցությամբ: Հետո գնացի նաև «Ռոմայի» հանդերձարան՝ նրանց ողջունելու և գովեստի խոսքեր ասելու հաջող մրցաշրջանի կապակցությամբ:

Բայց հանկարծ նրանք սկսեցին վիրավորել ինձ: Որպեսզի իրավիճակն ավելի չսրվի, որոշեցի հեռանալ այնտեղից»,- Ֆլորենցիան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է իտալացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ