Logo

Համլետ Մանուկյանի ազգանունով տարր կլինի մարմնամարզությունում

19:16 / 13.09.2025Մարմնամարզություն
Պաշտոնական
null

Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարի նժույգ թափեր վարժության որակավորման փուլում կատարել է նոր տարր, որը կանվանվի «Մանուկյան»:

17-ամյա մարմնամարզիկն առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ պատմության մեջ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր) և արդեն Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ