Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նվաճել է 2 արծաթե մեդալ։
14-ամյա մարզիկը երկրորդ արդյունքն է ցույց տվել նժույգ թափեր (13.966 միավոր) և օղակների (13.333) վարժություններում ու դարձել Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
Նժույգ թափեր
- Ռիկարդո Վիլա (Իտալիա) - 14.000 միավոր
- Համլետ Մանուկյան (Հայաստան) - 13.966
- Դաչի Դոլիձե (Վրաստան) - 13.533

Օղակներ
- Լուիս Մելանդեր (Շվեդիա) - 13.633 միավոր
- Համլետ Մանուկյան (Հայաստան) - 13.333
- Յուկա Օլե Նիսիսինեն (Գերմանիա) - 13.100

Մամիկոն Խաչատրյանն (13.366) ու Էրիկ Բաղդասարյանը (13.000) 4-րդ տեղն են զբաղեցրել, համապատասխանաբար, նժույգ թափերի և օղակների վարժություններում:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական թիմի բոլոր ներկայացուցիչները հաղթահարել էին որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ, իսկ մեծահասակների կազմից եզրափակիչին մասնակցելու է 4 մարզմանմարզիկ:


