Logo

Համլետ Ասոյանը հեռացել է «Վանից»

14:21 / 26.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Համլետ Ասոյանը հեռացել է Չարենցավանի «Վանից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը դադարեցվել է երկկողմ համաձայնությամբ։

28-ամյա ֆուտբոլիստը 2022թ․ ամռանն էր միացել «Վանին», որի կազմում մասնակցել է Հայաստանի ընթացիկ առաջնության 11 հանդիպման։

Կարիերայի ընթացքում Համլետ Ասոյանը խաղացել է նաև Կապանի «Գանձասարում», Երևանի «Արցախում», «Սևանում», «Լեռնային Արցախում» ու Բեյրութի «Հոմենենթմենում», ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա