Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվեց Հունգարիային:
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ գրանցեցին: Վճռորոշ պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Բենյամին Գլեդուրա Ուոնին:
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունն է, Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նույն հաշվով պարտվել էր նաև Չինաստանին:
Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանում է 7-18-րդ տեղերը: Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնաց երեք տուր:


