Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի չորրորդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվեց Չինաստանին:
Հայկ Մարտիրոսյանը սև ֆիգուրներով, Շանթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ գրանցեցին: Վճռորոշ պարտիայում Գաբրիել Սարգսյաանը սև ֆիգուրներով պարտվեց Յու Յանգյիին:
Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը միավորը կիսեց աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ երեք տուրերում հաղթանակներ էր տարել: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային, երկրորդ տուրում 3-1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի թիմի նկատմամբ, երրորդ տուրում էլ նույն հաշվով գերազանցել էր Բրազիլիային:
Հայաստանի հավաքականը 6 միավորով 13-49-րդ տեղերն է բաժանում:
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։