Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Տղամարդկանց Հայաստանի հավաքականը նախավերջին մրցափուլում ոչ-ոքի գրանցեց Ուկրաինայի հետ

21:01 / 21.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ, մրցափուլում 2-2 հաշիվը գրանցեց Ուկրաինայի թիմի հետ:

Հայկ Մարտիրոսյանը` սևերով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ գրանցեցին: Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց և միավոր փրկեց Հայաստանի հավաքականի համար:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը վերջին տուրից առաջ 15 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ