Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆիլիպիններին

23:06 / 16.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 6-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց Ֆիլիպինների թիմին:

Հաղթանակներ տարան սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սևերով ելույթ ունեցած Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի գրանցեց, իսկ Հայկ Մարտիրոսյաանը պարտվեց:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նախորդ տուրերում հաղթել էր Մալթային (4-0), Անդորրային (3-1), Բրազիլիային (3-1), Շվեդիային (2,5-1,5) և պարտվել Չինաստանին (1,5-2,5)։

Հայաստանի հավաքականը 10 միավորով 4-12-րդ տեղերն է բաժանում:

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ