Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Տղամարդկանց Հայաստանի հավաքականի երրորդ հաղթանակը

21:28 / 13.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Բրազիլիային: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Կարեն Գրիգորյանն ու Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքիներ գրանցեցին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային, երկրորդ տուրում էլ 3-1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի թիմի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 1-14-րդ տեղերը:

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ