Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը

23:09 / 12.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով, իսկ Կարեն Գրիգորյանը` սևերով հաղթեցին մրցակիցներին, Ռոբերտ Հովհաննիսյանը (սպտակներով) և Շանթ Սարգսյանն (սևերով) էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: 

Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը 6 ժամ տևած պայքարում հաղթանակի հասավ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային:

Բացի Հայաստանի հավաքականից, երկու տուրից հետո ևս 34 երկրի թիմ ունի 100-տոկոսանոց արդյունք:

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։

Համաշխարհային Օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ