Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց ԱՄՆ-ի հավաքականին

23:04 / 19.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթական միավոր վաստակեց ԱՄՆ-ի թիմի համար:

Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ գրանցեցին, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության հասավ Մաքսիմ Լագարդի նկատմամբ:

ԱՄՆ-ի հավաքականը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ այս մրցափուլում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Հունգարիային և 12 միավորով բաժանում է 7-18-րդ տեղերը: Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնաց երեք տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ