Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականի ոչ-ոքին

23:17 / 18.09.2024Շախմատ
null

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի գրանցեց ԱՄՆ-ի թիմի դեմ մրցավեճում` 2-2։

Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմից հաղթել են Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտվել են։

Հայ շախմատիստուհիները վաստակել են 11 միավոր և 6-րդ տեղում են։ Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ մրցափուլերում հաղթել է Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Չինաստանին (2,5-1,5) և պարտվել Հնդկաստանին (1,5-2,5)։

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ