Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում:
Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում 3-1 հաշվով առավելության հասավ Վիետնամի թիմի նկատմամբ: Էլինա Դանիելյանը սպտակ ֆիգուրներով և Աննա Սարգսյանը` սևերով, հաղթանակներ տարան: Լիլիթ Մկկրտչյանն ու Մարիամ ՄԿրտչյանը ոչ-ոքիներ գրանցեցին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին, երկրորդ տուրում նույն հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի թիմի նկատմամբ, երրորդ տուրում էլ 3-1 հաշվով գերազանցել էր Հունգարիայի երկրորդ թիմին:
Հայաստանի հավաքականը 8 միավորով բաժանում է 1-7-րդ տեղերը:
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։