Logo

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի Մ16 հավաքականը ոչ-ոքի է խաղացել առաջատարի ու Ադրբեջանի հետ

20:45 / 17.08.2023Շախմատ
Շախմատի Հայաստանի Մ16 հավաքական

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտին մոտեցող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում գրանցել է երկու ոչ-ոքի։

7-րդ տուրում հայ շախմատիստները խաղաղ դաշն են կնքել առաջատար Չինաստանի հետ, իսկ 8-րդ տուրում ոչ-ոքի են գրանցել Ադրբեջանի թիմի հետ։

Նախորդ 6 մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5), Սլովակիային (3-1), Նիդերլանդների առաջին թիմին (3-1), Հունգարիային (2,5-0,5) ու պարտվել Թուրքիայի հավաքականին։

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ հայ շախմատիստները 12 միավորով երրորդ տեղում են։ Առաջատար Չինաստանն ունի 15 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Թուրքիան՝ 13։

Օգոստոսի 18-ին Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ