Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող է մեկնարկել Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ճապոնացիների նկատմամբ, իսկ երկրորդ մրցամարտում ուժեղ է գտնվել Անգլիայի հավաքականից՝ 3,5-0։5։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:
Առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով։ Ժամակարգը՝ 45 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով: Պայքարը կավարտվի օգոստոսի 18-ին։


