Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականների կազմերը

17:26 / 09.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 10-23-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն 45-րդ Համաշխարհային Օլիմպիադային։

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակիցների կազմերը։ Հայաստանի հավաքականը վարկանիշով 17-րդն։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը հանդես կգա Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան կազմով։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում տարվա կարևորագույն ստուգատեսին մեկնել են Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը։ Զավեն Անդրեասյանի գլխավորությաած թիմը վարկանիշով 11-րդն է։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Հնդկաստանի Չենայ քաղաքում կայացած Օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը դարձել էր փոխչեմպիոն, իսկ ոսկե մեդալները նվաճել էին ուզբեկները։ Կանանց Հայաստանի թիմը գրավել էր 12-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ