Logo

Համաշխարհային Օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

22:44 / 20.09.2024Շախմատ
null

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 9-րդ մրցափուլում Գաբրիել Սարգսյանի շնորհիվ 2,5-1,5 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ:

Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց Մաթիաս Բլյուբաումին: Հայկ Մարտիրոսյանը` սպիտակներով, Կարեն Գրիգորյանն ու Շանթ Սարգսյանը` սևերով, ոչ-ոքիներ գրանցեցին:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը Համաշխարհային Օլիմպիադայի ավարտից երկու տուր առաջ 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը: Առաջատարը Հնդկաստանի հավաքականն է, որը 17 միավոր ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ