Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել է Շվեդիային։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմի համար վճռորոշ է դարձել Գաբրիել Սարգսյանի տարած հաղթանակը։ Մյուս երեք պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են գրանցել։
Հայ շախմատիսնտերը տարել են չորրորդ հաղթանակը և 8 միավորով լրացուցիչ ցուցանիշներով 18-րդ տեղում են։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալթային (4-0), Անդորրային (3-1) և Բրազիլիային (3-1), պարտվել Չինաստանին (1,5-2,5)։
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։