Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն արժանացել են անհատական մրցանակների։
Էլինա Դանիելյանը երրորդ խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակել է 7,5 և արժանացել բրոնզե մեդալի։
Աննա Սարգսյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել չորրորդ խաղատախտակի վրա։ Նա 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը տարվա կարևորագույն ստուգատեսում 17 միավորով գրավել էր 5-րդ տեղը։
Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Վիետնամին (3-1), Չինաստանին (2,5-1,5), Մոնղոլիային (3,5-0,5), Գերմանիային (3-1), ոչ-ոքի գրանցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հետ (2-2), պարտվել Հնդկաստանին (1,5-2,5):