Երևանի «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է Ալբերտ Սաֆարյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սաֆարյանը նշանակվել է գլխավոր մարզչի օգնական, «Ալաշկերտ» է տեղափոխվել վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբից։
2023/24 մրցաշրջանում նա աշխատել է «Վեստ Արմենիա» ակումբում, 2019-2023 թվականներին «Ուրարտու» ՖԱ-ում զբաղեցրել է ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Մասնագետը 2019 թվականին աշխատել է նաև «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզչական շտաբում՝ զբաղեցնելով գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։
Սաֆարյանը 2017-2019 թվականներին աշխատել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի առաջին և երկրորդ թիմերում՝ զբաղեցնելով գլխավոր մարզչի պաշտոնը։
2000-2017 թվականներին նա աշխատել է նաև «Բանանց» (ներկայում` «Ուրարտու»), «Միկա», «Գանձասար» ակումբների մարզչական շտաբում։
Ֆոտո` «Ալաշկերտ»