Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը հայտնել է թիմի նորեկ, կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեի ապաքինման ժամկետը: Գերմանական թիմի՝ Շվեյցարիայում անցկացրած նախամրցաշրջանային հավաքի առաջին օրը կայացած բուժզննման ժամանակ Ալեի ամորձիներում քաղցկեղ էր հայտնաբերվել: Ֆուտբոլիստը մասնագիտացված բժշկական կենտրոնում հետազոտվելու համար վերադարձել էր Դորտմունդ:
«Ալեն բաց կթողնի երկու ամիս»,- ESPN-ին հայտնել է Սեբաստիան Կելը:
Սեբաստյեն Ալեն հուլիսի 6-ին էր 31 միլիոն եվրոյով Անստերդամի «Այաքսից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել: Նախորդ մրցաշրջանում նա «Այաքսի» կազմում անցկացրել էր 42 խաղ, խփել 34 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:


