Logo

Հալկը 21-րդ դարում «Աթլետիկո Մինեյրոյի» լավագույն ռմբարկուն է

10:06 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Հալկը դարձել է 21-րդ դարում «Աթլետիկո Մինեյրոյի» լավագույն ռմբարկու, հայտնում է Globo-ն:

38-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի առաջնության 6-րդ տուրում 11-մետրանոցից գրավել է «Գրեմիոյի» դարպասը և օգնել իր թիմին տնային հաղթանակ տանել 2-1 հաշվով: Այդ գոլը Հալկի համար 113-րդն էր ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ մինչև այդ 21-րդ դարում «Աթլետիկո Մինեյրոյի» լավագույն ռմբարկուն Դիեգո Տարդելին էր, որը խփել էր 112 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ