Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Աշխարհի 22-րդ ռակետը կիսաեզրափակիչում 6-4, 6-7, 4-6 հաշվով պարտվեց Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկին: Աշխարհի 45-րդ ռակետը հաղթեց 2 ժամ 2 րոպեում:
Բուբլիկը տիտղոսը կվիճարկի աշխարհի 11-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ: Մեդվեդևը կիսաեզրափակիչում 7-6, 6-7, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին:


