Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը Sky Sports Premier League-ի յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր մանկության կուռքը իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է:
- Քո մանկության կուռքը.
- Եթե չնշեմ հորս (Ալֆա-Ինգե Հոլանդ), մանկությանս ամենասիրելի ֆուտբոլիստը Զլատան Իբրահիմովիչն է:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից ու անցկացրած 13 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո: