«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներ տանել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին թիմ հրավիրելու ուղղությամբ։
Cuatro-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան պայմանավորվածություն ունի նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Գործակալը խոսք է տվել, որ հաջորդ մրցաշրջանից հարձակվողը կխաղա կատալոնական ակումբում, եթե ստացվի հավաքել նրա տրանսֆերն իրականացնելու համար անհրաժեշտ գումարը։
Լապորտան ու Ռայոլան շատ լավ հարաբերություններ են պահպանում և դա է պատճառը, որ Հալանդի տրանսֆերի հարցով բանակցությունները լավ են ընթանում։
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը Բունդեսլիգայի 11 խաղում 13 գոլի հեղինակ է դարձել։