Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը, որը հեթ-տրիկ էր ձևակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում, 100-րդ հանդիպումն անցկացրեց թոփ-5 լիգաների թիմերում (Դորտմունդի «Բորուսիա» և «Մանչեսթեր Սիթիի»):
Football Daily-ի հաղորդմամբ՝ այդ 100 խաղերում 22-ամյա ֆուտբոլիստը խփել է 103 գոլ:
Թոփ-5 լիգաների թիմերում անցկացրած 100 խաղում «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռոնալդոն խփել է 86, «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին` 41, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն՝ 16 գոլ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդն անցկացրել է 8 խաղ` դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նորվեգացի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից: