
տուր
01 Հունվար 1970 - 21:23
- - 

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր պայմանագրում հրաժարագին չունի սահմանված:
Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի՝ 2020-ի հունվարին կայացած տրանսֆերի ժամանակ գաղտնի՝ բանավոր համաձայնության է հասել դորտմունդյան ակումբի հետ, որ 2022 թվականին «մեղուները» հեշտությամբ բաց թողնեն Հալանդին, եթե 20-ամյա հարձակվողն այդպես ցանկանա:
Հիշեցնենք, որ Հալանդին ցանկանում են գնել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

