Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է «Հոֆենհայմին» (3:2):
63-րդ րոպեին վնասվածք է ստացել և փոխարինվել «մեղուների» ռմբարկու Էրլինգ Հալանդը: Երիտասարդ խաղացողի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Աքսել Վիտսելը:
Ինչպես հաղորդում է Ruhr24-ը, նորվեգացին ազդրի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից անորոշ ժամանակով:
Հավելենք, որ խաղի 6-րդ րոպեին հենց Հալանդն էր բացել հաշիվը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ռմբարկուն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 արդյուանվետ փոխանցման հեղինակ: