Logo

Հոլանդ. «Արդեն հոգնել եմ ինքս իմ անունից»

21:57 / 13.10.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիպրոսի դեմ մրցավեճում: Ամբողջ մարզադաշտը նրա անունը վանկարկեց, իսկ խաղից հետո 23-ամյա ֆուտբոլիստը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ:

«Արդեն հոգնել եմ ինքս իմ անունը այդքան շատ լսելուց, այն երբեմն ինձ սթրեսի է ենթարկում: Բայց, իհարկե, շնորհակալ եմ աջակցության համար, չեմ դժգոհում: Առջևում Իսպանիայի հավաքականի հետ դժվարին հանդիպում ունենք, ու ամբողջ Նորվեգիան պետք է մարզադաշտ գա ու աջակցի մեզ այդ խաղում»,- Հոլանդի խոսքը փոխանցում է AS-ը:

Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 27 խաղում Հոլանդը խփել է 27 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա