Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Sport1-ի հետ զրույցում պատասխանել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին հարցին:
– Հալա՞նդը, թե՞ Լևանդովսկին՝ ո՞վ է ավելի լավ հարձակվող.
– Նրանք տարբեր ֆուտբոլիստներ են, ու բարդ է համեմատել: Մեկ տարի խաղացել եմ Լևանդովսկիի հետ, Հալանդի հետ՝ ոչ: Ռոբերտն ապշեցուցիչ է, վերջին երկու մրցաշրջաններում՝ ցնցող: Բայց ապագան Հալանդինն է: Երկուսն էլ հիանալի են, լավագույններից աշխարհում: Արդար է, որ երկուսն էլ հավակնում են «Ոսկե գնդակին»: Ռոբերտն արժանի է, իսկ Հալանդը, կարծում եմ, մի օր անպայման կնվաճի մրցանակը: Նա բոլոր ունակություններն ունի՝ աշխարհի լավագույն հարձակվողը լինելու համար:
Մխիթարյան. «Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ»
Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին