Անգլիական «Հալ Սիթիի» կիսապաշտպան Ջեյդեն Ֆիլոջինը խփել է այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը:
«Ռոթերդամ Յունայթեդի» դեմ Չեմպիոնշիփի 32-րդ տուրի խաղում անգլիացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է ռաբոնա հարվածով: Գնդակը դարպասում է հայտնվել մրցակցի պաշտպանին հպվելուց հետո, սակայն դա չի նվազեցրել գոլի գեղեցկությունը:
Ֆիլոջինի գոլը «Հալ Սիթիին» օգնել է կամային հաղթանակ տանել 2-1 հաշվով:


