Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որը նշանակված էր փետրվարի 20-ին (մեկնարկը՝ ժամը 19:00-ին), հետաձգվել է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
««Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:
Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը վիճարկում են Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատ-Արմենիան»: