Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մրցավար, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը:
Սերոբյանը չորրորդ Օլիմպիական խաղերը կանցկացնի մրցավարի կարգավիճակում: Ավելի վաղ նա Խաղերում մրցավար է ներկայացված եղել 2012, 2016 և 2020 թվականներին:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: