Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը, հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Հակոբ Սերոբյանը տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավորում է 2000 թվականից։ Նա 2006 թվականից միջազգային կարգի մրցավար է։


