Logo

Հակոբ Սերոբյան․ «Դեռ չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում»

12:32 / 08.11.2022Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայրենիք վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում ամփոփել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե ու մեկ բրոնզե մեդալ։

«Այս պահի դրությամբ սա էր սահմանագիծը։ Կա շատ կարևոր բան, որ թիմը մեկ ընտանիք է։ Սա բոլորի արդյունքն է՝ թիմային աշխատանք։ Ես զբաղվում եմ նաև մրցավարությամբ, որպեսզի լինի օբյեկտիվություն։ Շատ դժվար է, քանի որ այս սուբյեկտիվ մարզաձևը գնահատականներով է։ Շատ բարդ ճանապարհ ենք անցել այս հաջողությանը հասնելու համար։ Մենք առաջին հերթին մեզանից ենք պահանջում ու քայլ առ քայլ գնում առաջ։ Արթուր Դավթյանը պատրաստ էր։ Մյուսներն էլ գրանցեցին իրենց ամենալավ կատարումները։ Շատ ուրախ ու գոհ ենք, և դեռ չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում։

Եթե Արթուր Դավթյանը մասնակցի Օլիմպիական խաղերին, նա կլինի չեմպիոնության հավակնորդներից մեկը։ Սակայն մինչև այդ պետք է նվաճել օլիմպիական ուղեգիրը։ Եկեք չշտապենք։

Հարություն Մերդինյանի մոտ երկրորդ, երրորդ, չորրորդ շնչառությունն է բացվել։ Նա պետք է մի փոքր էլ բարդացնի վարժությունը, և ամեն բան կստացվի»,- նշել է Հակոբ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դարձել էր անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ԱԱ-ում ոսկե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում։ Կարիերայում երկրորդ անգամ աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում բրոնզե մեդալակիր էր դարձել Հարություն Մերդինյանը։

Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ դուրս էին եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 4-րդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Արթուր Դավթյան․ «Վերջապես սառույցը կոտրվեց»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ