«Արարատ-Արմենիայի» պաշտպան Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է Չարենցավանի «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա պաշտպանը մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա մարզային ակումբի կազմում: Հակոբյանը 2022 թվականի հուլիսից էր խաղում «Արարատ-Արմենիայում»: Պաշտպանը Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում 2023/2024 մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը չորս խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն


