ՀՖՖ հանրահայտ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը փետրվարի 1-ին նշում է ծննդյան 70-ամյակը։
Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էր անակնկալ մատուցել անվանի լուսանկարչին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հակոբ Բերբերյանին նվիրել է անվանական մարզաշապիկ, իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլի լուսաբանման գործում անգնահատելի ներդրման համար հոբելյարին պարգևատրել է ՀՖՖ մեդալով։


