Ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին երկարաձգել է պայմանագիրը, հայտնում է RMC Sport-ը:
Կողմերը երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնության են եկել: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հակիմին ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել է 2 գոլի և 3 ասիստի հեղինակ: