Logo

Հակիմին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

11:55 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկանում է նոր պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի հետ, հայտնում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի` կողմերն այդ հարցում բանակցություններ են սկսել, որոնք անցնում են դրական մթնոլորտում։ Ֆրանսիայի չեմպիոնը նույնպես պատրաստ է նոր համաձայնագիր առաջարկել 25-ամյա պաշտպանին։ 

Հակիմիի ու ՊՍԺ-ի գործող պայմանագիրը լրանում է 2026 թ. հունիսի 30-ին։

Հակիմին «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել 2021 թ. հուլիսին, 123 խաղում խփել 15 գոլ, կատարել 20 արդյունավետ փոխանցում։ Նա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի և ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի հետ փարիզյան ակումբի փոխավագն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ