Logo

«Հաջորդը». Գվարդիոլան չի ցանկացել մեկնաբանել Լա լիգայի նախագահի խոսքերը

16:56 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խուսափել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի խոսքերը մեկնաբանելուց, հաղորդում է բրիտանական Goal-ը:

Նա մի քանի անգամ «հաջորդը» բառով ընդհատել է լրագրողի խոսքը հարցը ձևակերպելիս:

Հետո նրան հարցրել են՝ արդյոք հոգնեցնո՞ղ է «Սիթիի» ֆինանսական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցների շարունակական ուշադրությունը: Հնչել է նույն պատասխանը՝ «հաջորդը»: 

Իսկ երբ հարցրել են, թե արդյոք թիմի կայուն հաջողությո՞ւնն է լրացուցիչ ուշադրություն հաղորդել, Պեպը պատասխանել է. «Չգիտեմ: Դա նախկինում եղել է ՈՒԵՖԱ-ի հետ, մի քանի շաբաթից կլինի Պրեմիեր լիգայի վճիռը, այդպես չէ՞: Մենք կսպասենք, իսկ հետո կխոսենք դրա մասին»: 

Ավելի վաղ Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է մրցակցության վերաբերյալ Եվրամիության օրենքը, և Լա լիգան բողոքով դիմել է Եվրահանձնաժողովին.

«Մենք դրա մասին փաստերով և թվերով հայտնել ենք Եվրամիությանը, որովհետև անգլիական ակումբը չի հանդիսանում Եվրամիության անդամ, սակայն կոմերցիոն գործունեություն է ծավալում Եվրոպայում: Շատ կարևոր է, որ բոլոր ակումբները հետևեն սահմանված կանոններին և պահպանեն թափանցիկություն...»
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ