Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ մասնակից ակումբները պետք է ստորագրեն փաստաթուղթ, որով հաստատում են, որ չեն մասնակցի Սուպերլիգային, այս մասին հյատնում է Calcio e Finanza-ն:
Ա Սերիայի ղեկավարությունը դեմ է այն մրցաշարերին, որոնք չեն կազմակերպվում ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Հիշեցնենք, որ եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է: