Logo

Հաջարը կդառնա Ֆերստապենի թիմակիցը

19:20 / 02.12.2025Ֆորմուլա 1
Պաշտոնական
null

Իսակ Հաջարը 2026 թվականից հանդես կգա «Ռեդ Բուլում», հայտնում է ավստրիական թիմի պաշտոնական կայքը։

Ֆրանսիացի պիլոտը կդառնա աշխարհի քառակի չեմպիոն Մաքս Ֆերստապենի թիմակիցը։ 2025թ. «Ռեդ Բուլում» հանդես եկած Յուկի Ցունոդան հաջորդ տարի կլինի թիմի պահեստային մրցարշավորդը։

21-ամյա Հաջարն ավարտվող տարում ներկայացնում էր «Ռեդ Բուլի» կոնցեռնին պատկանող իտալական «Ռեյսինգ Բուլզ» թիմը և 51 միավորով ընդհանուր հաշվարկում 10-րդ տեղում է։

2026 թվականին «Ռեյսինգ Բուլզի» մրցարշավորդները կլինեն նորզելանդացի Լիեմ Լոուսոնը և Մեծ Բրիտանիան ներկայացնող Արվիդ Լինդբլադը։

Կարդացեք նաև՝

Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ