Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։
Հուգո Բրոսի գլխավորած թիմն աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի D խմբի վերջին` 10-րդ տուրում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց Ռուանդայի հավաքականին։
Հարավաֆրիկացիները միավորների քանակը հասցրին 18-ի և Նիգերիայի` Բենինի դեմ խաղում տարած հաղթանակից (4-0) հետո գրավեցին առաջին տեղը։
Նիգերիան 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ ու պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում։ Բենինը, որը վերջին տուրից առաջ առաջին տեղում էր, նույնքան միավորով նահանջեց երրորդ տեղ` ավարտելով մրցելույթը։
ՀԱՀ-ը պատմության մեջ չորրորդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։
ԱԱ-2026, աֆրիկյան գոտու ընտրական մրցաշար, 10-րդ տուր
C խումբ
ՀԱՀ - Ռուանդա` 3-0 (տեսանյութ)
Թալենթե Մբաթա, 6, Օսվին Ապոլիս, 26, Էվիդենս Մակգոպա, 72
Նիգերիա - Բենին` 4-0 (տեսանյութ)
Վիկտոր Օսիմհեն, 3, 37, 51, Ֆրանկ Օնյեկա, 90+1


