Logo

Հաղորդագրություն, որը փոխեց ամեն ինչ․ Մխիթարյանը՝ Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին

15:08 / 10.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր գոլահար Հենրիխ Մխիթարյանը «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» ինքնակենսագրական գրքում պատմել է իր և Ժոզե Մոուրինյոյի կոնֆլիկտի մասին, հաղորդում է Goal-ը։

«Մի օր Ժոզեին ասացի, որ արդեն մեկ ու կես տարի է՝ ինձ է քննադատում։ Նա ասաց, որ ես խայտառակություն եմ, իսկ ես պատասխանեցի, որ խայտառակությունը հենց ինքն է։ Դրանից հետո Մոուրինյոն չէր խոսում ինձ հետ, սակայն ամեն օր հաղորդագրություն էր ուղարկում․ «Միկի՛, խնդրում եմ, հեռացի՛ր»։ Հետո Ժոզեն ինձ գրեց, որ ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին։ Ես ասացի, որ կհեռանամ ու խնդրեցի նրան, որ այլևս ինձ հաղորդագրություններ չուղարկի։ 

Երբ մենք կրկին հանդիպեցինք «Ռոմայում», գրկախառնվեցինք՝ ցույց տալով փոխադարձ հարգանք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանն ու Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» միասին աշխատել են 2016-18 թվականներին, իսկ «Ռոմայում»՝ 2021-2022 թվականներին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի և Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ