Եվրո-2024-ի ընտրական փուլի F խմբում կայացել է Ադրբեջան – Բելգիա հանդիպումը: Դոմինիկո Տեդեսկոյի թիմն արտագնա հաղթանակի է հասել 1:0 հաշվով:
Միակ գոլը գրանցվել է 38-րդ րոպեին: Ռոմելու Լուկակուի օգնությամբ Յոան Բակայոկոն խլել է գնդակը և հեռվից հարվածել: Գնդակն անդրադարձել է Յանիկ Կարասկոյից ու հայտնվել դարպասում:
«Կարմիր սատանաները» վաստակել են 10 միավոր՝ հավասարվելով խմբի առաջատար Ավստրիային, բայց Ռալֆ Ռանգնիկի թիմին գերազանցում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ադրբեջանը 1 միավորով վերջին տեղում է:
Եվրո-2024, ընտրական փուլ
Ադրբեջան - Բելգիա՝ 0:1 (տեսանյութ)
Յանիկ Կարասկո, 38