Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լիբանանում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի նույն տարիքային թիմի դեմ և հաղթել 3-0 հաշվով։
Վահագն Մինասյանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել Երևանի ԲԿՄԱ-ի վինգեր Նարեկ Հովհաննիսյանը, մեկ գոլ էլ խփել է Մոսկվայի «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբայանը։
Կողմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հունիսի 9-ին Բեյրութի «Ֆոադ Չեհաբ» ստադիոնում։
Ընկերական հանդիպում
Լիբանան Մ19 - Հայաստան Մ-19` 0-3
Նարեկ Հովհաննիսյան, 41, 73, Արթուր Ղարիբյան, 63