Logo

Հոլանդ. «Անհամբեր սպասում եմ ինձ համար առաջին մանչեսթերյան դերբիին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:52 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Էրլինգ Հոլանդ-2

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն անդրադարձել է մանչեսթերյան դերբիին, որն իր կարիերայում առաջինը կլինի:

«Անհամբեր սպասում եմ ինձ համար առաջին մանչեսթերյան դերբիին: Անհամբեր սպասում եմ նրանց մեր մարզադաշտում հանդիպելուն:

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթիում» այս հանդիպմանը պատրաստ են բոլորը, այդ թվում՝ հարձակման գծի խաղացողները»,- 22-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է լրագրող Յոնաս Բերգ-Յոնսենը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Հոլանդն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ