Logo

Հալանդն ասել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:22 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդն ասել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ծրագրում է ֆերմեր դառնալ։

«Ես դեռ կովեր չունեմ, բայց ապագայում հաստատ կունենամ։ Կարծում եմ՝ փոքրիկ ֆերմա կունենամ, երբ ավարտեմ կարիերաս։ Դեռ չգիտեմ՝ որտեղ, բայց ես ինձ կշրջապատեմ կենդանիներով»,- նշել է նա ESPN-ի հետ հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում Հալանդն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա