Logo

Հոլանդն ամենաշատն է վաստակում Պրեմիեր լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:36 / 07.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը շաբաթական 865 հազար ֆունտ ստեռլինգ է վաստակում, հայտնում է Daily Mail-ը։

22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձին ավելանում են երաշխավորված բոնուսներ, ինչի արդյունքում նա Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:

Նորվեգացուն հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (480 հազար ֆունտ ստեռլինգ) և «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն (375 հազար ֆունտ ստեռլինգ):

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ